-
04.04.2014|
12:08
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված 2015-ի համերգաշարն սկսելու է Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր» ստեղծագործությամբ: Մենակատարը լինելու է Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին փողհար Ռամի Օրենը:
-
04.04.2014|
11:47
1988 թ. գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը և Time ամսագիրը դիմեցին իրենց ժամանակի հայտնի մտածողներին` գրել մի քանի բառ ապագայի մարդկանց, ովքեր ապրելու են 2088 թվականին: ԿՈՒՐՏ ՎՈՆԵԳՈՒՏԸ նրանցից մեկն էր, որ համաձայնեց ուղերձ հղել ապագա սերունդներին:
-
04.04.2014|
11:43
«Իրատես de facto»-ի հյուրը «Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է:
-
04.04.2014|
11:31
Ապրիլի 4-ին, ժամը 10:30-ին, Մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հանձնաժողովի կազմը ձևավորվել է նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն: Այս մասին տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից:
-
03.04.2014|
14:19
Ապրիլ-մայիս ամիսներին Մոսկվայում կընթանան ռուս-ավստրիական մշակութային համատեղ նախագծով համերգներ` նվիրված առաջին համաշխարհային պատերազմին:
-
02.04.2014|
23:35
Ապրիլի 5-ից մայիսի 3-ը ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթը, որը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին: Մասնակցելու համար ներկայացվել է 77 հայտ:
-
02.04.2014|
23:30
«Օրեր» եվրոպական անկախ ամսագրի տեղեկացմամբ` USArmenia-ն և Global Arts-ը ներկայացնում են World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությունը: Մայիսի 10-ին և 11-ին Կալիֆորնիայի հանգստավայրերից մեկում` Փալմ Սփրինգսի Agua Caliente-ի The Show հեղինակավոր դահլիճում տեղի կունենա տարվա կարևորագույն երաժշտական, ժամանցային իրադարձություններից մեկը (այս համերգասրահում ելույթ են ունեցել Լայզա Մինելին, Ռինգո Սթարը, Փոլ Անկան, Բրայան Մքնայթը և այլք):
-
02.04.2014|
12:05
Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ապրիլին 18-ին սպասվում է հանդիպում Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի՝ աշխարհի լավագույն մեկնաբաններից մեկի՝ նշանավոր դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի հետ (ԱՄՆ):
-
01.04.2014|
13:05
Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…
-
01.04.2014|
12:49
Գերմանիայի իշխանությունները Լեհաստանին են վերադարձրել 18-րդ դարի մի կտավ, որը 1939-ին նացիստները տարել էին Լեհաստանի Ազգային թանգարանից։